Ֆրանսիայում ընտրությունների առաջին փուլում հաղթել է Մարի Լը Պենի կուսակցությունը
01 Հուլիսի 2024, 09:46
Մարի Լը Պենի աջ արմատական «Ազգային միավորում» կուսակցությունն առաջատարն է Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների ընդհանուր 33,4 տոկոսը:
Ձայների քանակով երկրորդ հորիզոնականում ձախերի «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն է, որը հավաքել է ձայների 27,98%-ը։ Նախագահ Մակրոնի գլխավորությամբ «Միասին» քաղաքական ուժը հայտնվել է երրորդ տեղում՝ հավաքելով ձայների 20,76%-ը: