Freedom House-ը կոչ է արել Ադրբեջանին թույլ տալ ԿԽՄԿ-ին կենսական մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին
26 Հուլիսի 2023, 16:41
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կրկին կոչ է արել Ադրբեջանին թույլ տալ ԿԽՄԿ-ին կենսական մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին։
«Կոչ ենք անում Ադրբեջանին թույլ տալ ԿԽՄԿ-ին կենսական մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին և անհապաղ միջոցներ ձեռնարկել ազատ տեղաշարժի ապահովման համար ՝ բացելով Լաչինի միջանցքը, որը երաշխավորում է անհատների, տրանսպորտային միջոցների և բեռների անսահմանափակ տեղաշարժը:
Տարածաշրջանում հումանիտար իրավիճակի վատթարացումը խաղաղ բնակիչներին զրկել է կենսական նշանակության դեղերից և առաջին անհրաժեշտության ապրանքներից: Կոչ ենք անում Ժողովրդավարական կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա ՝ կոչ անելով վերջ տալ անմեղ քաղաքացիական անձանց կանխամտածված սովամահությանը»,- ասվում է կազմակերպության թվիթերյան գրառման մեջ ։