Ֆրենսիս Քուրքջյանը Փարիզում ներկայացրել է «բուրավետ պարտիտուր»

05 Ապրիլի 2026, 13:10

Հայեր

Ֆրանսահայ բուրավետագործ Ֆրենսիս Քուրքջյանը Փարիզում ներկայացրել է «Playing with Fire» («Խաղ կրակի հետ») իմերսիվ վիդեոինստալյացիան, որը ստեղծվել է չինացի դաշնակահարուհի Վան Յուիհցզյայի, ֆրանսիացի մուլտիմեդիա արվեստագետ Պիեռ-Ալեն Ժիրոյի և իսլանդացի նկարիչ Գաբրիելա Ֆրիդրիկսդոտտիրի հետ համատեղ։

Նախագիծը միավորում է երաժշտությունը, բացառիկ բույրերը, հոլոգրաֆիկ էֆեկտներն ու գեղարվեստական պատկերները՝ դրանք վերածելով յուրատեսակ «բուրավետ պարտիտուր»։

Ինստալյացիային կարելի է ծանոթանալ մինչև մայիսի 3-ը Փարիզի ֆիլհարմոնիայի երաժշտության թանգարանում։