Ֆրեզնոյի հայերը կոնգրեսական ՄըքԼինթաքի հետ քննարկել են Արցախի իրավիճակը
13 Սեպտեմբերի 2023, 11:50
Կոնգրեսական Թոմ ՄըքԼինթաքի ցանկությամբ տեղի է ունեցել հանդիպում Ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչների և կոնգրեսականի միջև՝ քննարկելու համար 5-րդ ընտրատարածքի հայությանը հուզող հարցեր։ Զանազան հայկական կազմակերպությունների և եկեղեցիների մոտավորապես 30 ներկայացուցիչներ իրենց խորը մտահոգությունն են փոխանցել Հայաստանի և Արցախի վրա ադրբեջանական շարունակվող հարձակումների և Արցախի շրջափակման հարցով։
Կոնգրեսականը դատապարտել է Արցախի շրջափակումը՝ խոստանալով աջակցել իրավիճակի բարելավմանն ուղղված կոնգրեսական ջանքերին։