Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել

26 Ապրիլի 2024, 19:00

Քաղաքականություն

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆրեզնո քաղաքում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառում է անցկացվել։ Ֆրեզնոյի քաղաքապետարանում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ բարձրացվել է Հայաստանի դրոշը։

FRS_EPZ_ARMENIAN_FLAG_03.jpg (61 KB)

Fresnobee կայքը հաղորդում է, որ միջոցառմանը մասնակցել են հայկական համայնքի ներկայացուցիչներ, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Ջիմ Կոստան։

Ոգեկոչման միջոցառումն անցկացվել է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ։

Նշվում է, որ ոգեկոչման հիմնական արարողությունից առաջ Ֆրեզնոյի դպրոցի հայագիտական ծրագրի աշակերտները ևս ոգեկոչման միջոցառում են անցկացրել։

FRS_EPZ_ARMENIAN_FLAG_01.jpg (88 KB)