Ֆրեզնոյում հրկիզել են հայկական գերեզմանատունը, որտեղ թաղված է Սողոմոն Թեհլիրյանը

15 Ապրիլի 2024, 09:53

Քաղաքականություն

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում հրկիզել են հայկական գերեզմանատունը, որտեղ թաղված են «Նեմեսիս» գործողության մասնակից, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Սողոմոն Թեհլերյանը, ամերիկահայ գրող և դրամատուրգ Վիլյամ Սարոյանը և մի շարք այլ նշանավոր հայ գործիչներ:

Գերեզմանատան տնօրինությունը մտավախություն ունի, որ հրկիզումը կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի հետ:

Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատուն հիմնադրվել է 1885 թվականին և շարունակում է գործել Ֆրեզնոյի հայ համայնքի կողմից։ Այն գործում է արդեն մեկ դար։ Գերեզմանատունը առանձնանում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանով։

Հիմա եթերում