Ֆրիդրիխ Սողոյան. Ականավոր քանդակագործը

02 Հոկտեմբերի 2024, 23:34

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Ֆրիդրիխ Սողոյանը ականավոր քանդակագործ է, ավելի քան 400 մոնումենտալ և մոլբերտային ստեղծագործությունների հեղինակ։

Սողոյանը ծնվել է 1936 թվականի հոկտեմբերի 2-ին Լենինականում (ներկայիս Գյումրի)։ 60-ականների սկզբին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործության բաժինը։

Քանդակագործն իր ստեղծագործական գործունեությունը սկսել է շատ ակտիվ։ Հենց սկզբից մասնակցել է ցուցահանդեսների։ 1966 թվականից՝ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ է:

Ֆրիդրիխ Սողոյանի քանդակները պահվում են Հայաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի և Ամերիկայի թանգարաններում, պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։

Ֆրիդրիխ Սողոյանի ամենահայտնի գործերից են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող «Միացյալ խաչ» հուշարձանը Երևանում և Մոսկվայում, «Մայր հայրենիք»-ը Վաշինգտոնում։

Մոսկվայի հայկական գերեզմանատանը գտնվում է Սողոյանի ստեղծած «Լքված գերեզմաններ» եզակի հուշարձանը:

Նա ունի երկու որդի՝ Վահե և Միքայել Սողոյանները, որոնք նույնպես հայտնի քանդակագործներ են։

Ֆրիդրիխ Սողոյանը մահացել է 2019 թվականի հուլիսի 31-ին։ Նրան հուզարկավորել են Մոսկվայի հայկական գերեզմանատանը։