Ֆյոդոր Չիտիպախովյանը Լիտվայում դուրս է եկել գեղասահքի ԵԱ-ի եզրափակիչ
Լիտվայի Կաունաս քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆյոդոր Չիտիպախովյանը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրի արդյունքներով դուրս է եկել եզրափակիչ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո 68.51 միավոր է հավաքել և 32 մասնակիցների շրջանում զբաղեցնելով 21-րդ հորիզոնականը՝ ազատ ծրագրին մասնակցելու իրավունք է ստացել:
Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին:
Գեղասահքի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի մինչև հունվարի 14-ը Կաունաս քաղաքի «Ժալգիրիս» մարզահամալիրում: