Գաբրիել Եղիազարովի «Տաք ձյուն» ֆիլմն ընդգրկվել է «Մոսֆիլմ»-ի 100-ամյակի հատուկ ծրագրում

16 Նոյեմբերի 2024, 19:40

Մշակույթ

Ռուսական հեղինակային ֆիլմերի «Ձմեռային» 3-րդ փառատոնի կազմակերպիչները ներկայացրել են արտամրցութային կինոցուցադրությունների շարք՝ նվիրված «Մոսֆիլմ» կինոստուդիայի 100-ամյակին։

Փառատոնի «Մարտական կինոյի գլուխգործոցներ» թեմատիկ շարքը ներառում է պատերազմի մասին լավագույն հայրենական ֆիլմերը, այդ թվում՝ Գաբրիել Եղիազարովի «Տաք ձյուն» ֆիլմը։

«Տաք ձյուն»-ը Հայրենական մեծ պատերազմի մասին ֆիլմ է, որը նկարահանվել է 1972 թվականին Յուրի Բոնդարևի համանուն վեպի հիման վրա: Այն պատմում է Ստալինգրադի մատույցներում նացիստների դեմ հերոսական ճակատամարտի դրվագներից մեկի մասին։ Ֆիլմում նկարահանվել են խորհրդային կինոյի նշանավոր դերասաններ Գեորգի Ժժենովը, Անատոլի Կուզնեցովը, Նիկոլայ Երեմենկոն, Թամարա Սեդելնիկովան, Յուրի Նազարովը, Արա Բաբաջանյանը։

Ցուցադրությունները տեղի կունենան նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7-ը «Իլյուզիա» կինոթատրոնում։

Հիմա եթերում