Գաբրիել Սունդուկյան․ Ռեալիզմի հիմնադիրը հայ գրականության մեջ

11 Հուլիսի 2024, 22:46

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հուլիսի 11-ին ծնվել է անվանի գրող և դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը: Սունդուկյանը ծնվել է առևտրականի ընտանիքում 1825 թվականին։

Սունդուկյանը սկզբնական կրթությունն ստացել է հայագետ Հ. Շահան-Ջրպետյանի դպրոցում (1832-1837 թվականներ), սովորել գրաբար, աշխարհաբար, ֆրանսերեն, լատիներեն, իտալերեն։ 1838-1840 թթ-ին ուսանել է Արզանյանների պանսիոնում, 1840-1846 թվականներին՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում։ 1846 թվականին ավարտելով գիմնազիան ընդունվել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը, որտեղ ստացել է արևելյան լեզուների թեկնածուի գիտական աստիճան։

1850-1853 թվականներին աշխատել է Կովկասի նահանգապետի աշխատակազմում որպես թարգմանիչ, իսկ ավելի ուշ՝ Թիֆլիսի Կովկասյան ճանապարհային վարչության տնտեսական բաժնի պետ։

Սունդուկյանը անմիջական մասնակցություն է ունեցել Կովկասյան Հայկական բարեգործական ընկերության ստեղծմանը։ Նա իր ողջ գիտակից կյանքում եղել է պետական ծառայության մեջ՝ հասնելով գեներալի կոչման։

Գաբրիել Սունդուկյանն իր գրական-հասարակական գործունեությունը սկսել է 1860-ական թվականներին։ Հենց նա է ստեղծել հայ գրականության մեջ քննադատական ռեալիզմ։

1950 թվականին թողարկվել է Սունդուկյանին նվիրված ԽՍՀՄ փոստային նամականիշ։

Մեծ գրողի անունով են կոչում փողոցներ, դպրոցներ, ինչպես նաև Երևանի ազգային ակադեմիական թատրոնը։

Թբիլիսիում ևս մեծ դրամատուրգի անունով հուշատախտակ է տեղադրվել։

Սունդուկյանը մահացել է 1912թ.։ Թաղված է Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատանը։

Հիմա եթերում