Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը հանդես կգա «Ալեքսանդրինսկի» միջազգային թատերական փառատոնին

18 Հուլիսի 2023, 21:15

Մշակույթ

Հայաստանի ազգային թատրոնները սեպտեմբերի 8-ից նոյեմբերի 6-ը կմասնակցեն Սանկտ Պետերբուրգում կայանալիք «Ալեքսանդրինսկի» 14-րդ միջազգային թատերական փառատոնին:

Թատրոնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ փառատոնին կցուցադրվեն Հայաստանի, Սերբիայի և Չեչենական Հանրապետության Ազգային թատրոնների հյուրախաղային ներկայացումները:

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային դրամատիկական թատրոնը կներկայացնի «Թռիչք կկվի բնի վրայով» և «Դեկամերոն» ներկայացումները:

Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն նաև «Պատերազմ և խաղաղություն» (Սերբիա), «Օթելլո» և «Դեպի լեռները քո հետևից» (Չեչնիա), «Ռասուլ Գամզատովի աղբյուրները» (Դաղստան) ներկայացումները: