Գաֆարովան Ֆրանսիայի դեսպանին ասել է, թե Փարիզը կողմնակալ է Ղարաբաղի հարցում
11 Մայիսի 2023, 17:05
Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան այսօր ընդունել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Բուայոնին: Խոսնակը հույս է հայտնել, որ նա կնպաստի Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացմանը:
Գաֆարովան նաև ասել է, թե ֆրանսիացի որոշ քաղաքական գործիչներ բացահայտ սատարել են Հայաստանին թե՛ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում և թե՛ դրանից հետո:
Նա քննադատել է 2022 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի ընդունած բանաձևերը և դրանք «հակաադրբեջանական» է անվանել:
Գաֆարովան նաև քննադատել է Լաչինի ճանապարհի մասին արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հայտարարությունները, որոնցով նա հանդես է եկել Հայաստանում, ինչպես նաև Ֆրանսիայի հանրային ռադիոյին տված հարցազրույցում:
Գաֆարովայի պնդմամբ, այդօրինակ հայտարարությունները վկայում են Ֆրանսիայի կողմնակալ դիրքորոշման մասին: