Գագիկ Ծառուկյանը դիմել է ՄՕԿ նախագահին՝ օգտագործելու իր լիազորությունները Բաքվում պահվող հայերին ազատելու համար
29 Հուլիսի 2024, 15:21
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը դիմել է ՄՕԿ նախագահին և միջազգային օլիմպիական շարժման գործընկերներին՝ կոչ անելով օգտագործել իր լիազորությունները Բաքվում պահվող հայերին ազատելու համար.
«Ես կոչ եմ անում՝ գործադրել Ձեր խաղաղ դիվանագիտական խողովակները և Ձեր հեղինակությունը՝ Փարիզի Օլիմպիական խաղերի շրջանում, որպես երկարատև և աներկբա խաղաղության հաստատման ժեստ՝ Բաքվի բանտերից ազատ արձակելու կամայականորեն պահվող ՀՀ քաղաքացիներին և այդպիսով խորացնելու վստահությունը՝ մեր տարածաշրջանում խաղաղության հեռանկարի հանդեպ։
Օլիմպիական շարժումը խաղաղության և մարդասիրության վեհ գաղափարների մարմնավորումն է սպորտի միջոցով»,- ասել է Գագիկ Ծառուկյանը: