Գագիկ Սարգսյանը հրաժարական է տվել Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

20 Հունվարի 2026, 15:58

Սպորտ

Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հրաժարական տվեց: Այս մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

«21 տարի գործունեություն եմ ծավալում դահուկային սպորտում: 2005 թ. ընտրվել եմ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում: 2021 թ. դարձել եմ ֆեդերացիայի նախագահ: Որոշում եմ կայացրել վայր դնել Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի լիազորությունները: Շատ դժվար եւ բարդ որոշում է ինձ համար: Երկար եմ մտածել եւ ջանացել եմ՝ չհանգել այս որոշմանը, բայց բնականաբար, ինչ ունի սկիզբ, նաեւ ունի ավարտ:

Այլեւս չեմ տեսնում իմ գործունեության շարունակությունը որպես նախագահ: Պատճառները մի քանիսն են: Հիմնական պատճառը Հայաստանում դահուկային սպորտի մարզաձեւերը զարգացնելու աշխատանքային մթնոլորտն է, որը չի կարող միակողմանի լինել: Միայն ֆեդերացիայով կամ միայն ֆեդերացիայի նախագահ լինելով այդ մարզաձեւերը զարգացնել հնարավոր չի»,- նշել է նա:

Հիմա եթերում