Գագրայի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
19 Ապրիլի 2024, 09:46
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:00-ին, Գագրա քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Հայ Առաքելական եկեղեցում Աբխազիայի հայերի հոգևոր հովիվ Տեր Սեդրակ քահանա Ազնավուրյանը կմատուցի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի: Այս մասին հայտնում է Աբխազիայի հայկական համայնքի տելեգրամյան ալիքը։
Եկեղեցու բակում տեղի կունենա սգո հանրահավաք՝ մեծ հասարակության մասնակցությամբ, ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ը ողջ աշխարհը նշում է որպես Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: