Գալիք ընտրություններում Հայաստանի քաղաքացիները պետք է որոշում կայացնեն․ Տիմոֆեյ Երմակով
27 Մարտի 2026, 21:30
Ռազմական լրագրող Տիմոֆեյ Երմակովը Alpha News-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի նախընտրական իրավիճակը, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալասի հայտարարությունները ԵՄ արագ արձագանքման խմբի մասին, որը նախատեսվում է ուղարկել երկիր, ինչպես նաև վերլուծել է Մերձավոր Արևելքի հակամարտությունը:
«Աբսուրդը հետևյալն է. ստացվում է, որ արտերկրից ժամանած խումբը պաշտպանելու է ինչ-որ մեկին օտարերկրյա միջամտությունից: Հնարավոր է՝ այդ դեպքում նրանք պետք է դուրս գան ռինգ և մրցեն միմյանց հետ, չէ՞ որ դուք ինքներդ Եվրամիությունից եք, դուք Հայաստան եք գալիս արտերկրից: Հասկանալի է, որ այս ամենն, իհարկե, ուղղված է Ռուսաստանի դեմ»,- նշել է Երմակովը:
Փորձագետը կարծում է, որ Հայաստանում սպասվող ընտրությունները երկիրը փրկելու վերջին շանսն են:
«Իրավիճակը եթե ոչ փակուղի է մտել, այլ, իմ կարծիքով, մոտեցել է անդունդի եզրին: Սա վերջին շանսն է, երբ մենք կարող ենք փորձել ինչ-որ բան փոխել: Ես չեմ խոսում մարդկանց որևէ դիրքորոշում պարտադրելու մասին. նրանք պետք է ընտրությունն ինքնուրույն կատարեն»,-ընդգծել է Alpha News-ի զրուցակիցը:
Անդրադառնալով մերձավորարևելյան օրակարգին՝ Երմակովը ենթադրել է, որ Իրանի շուրջ հակամարտությունը որոշակի պայմաններում կարող է տարածվել Հարավային Կովկասի վրա:
Լրագրողը Իրանի շուրջ հակամարտության շուտափույթ հանգուցալուծում չի ակնկալում:
«Հակամարտության ավարտի մասին դեռ խոսք լինել չի կարող: Մենք գտնվում ենք դրա ամենասուր փուլի միայն սկզբում: Կարծում եմ՝ դա կարող է շարունակվել առաջիկա հինգ տարիներին: Թե ինչպես կզարգանան իրադարձությունները՝ կտեսնենք»,- եզրափակել է Տիմոֆեյ Երմակովը: