Գալուստ Թորոսյանը՝ Աստանայում ընթացող գրափլինգի աշխարհի առաջնության հաղթող

17 Հոկտեմբերի 2024, 13:35

Սպորտ

Աստանայում հոկտեմբերի 7-ից հոկտեմբերի 12-ն անցկացվել է «Grappling and Grappling Gi» աշխարհի առաջնությունը բոլոր տարիքային խմբերում՝ U15, U17, U20, ինչպես նաև մեծահասակների շրջանում։

Մրցումների արդյունքում ԱՄՆ-ից 66 կգ քաշային Գալուստ Թորոսյանը երկու մեդալ է նվաճել։ Չեմպիոն է դարձել Gi-ում (կիմոնո) և No Gi-ում (ռաշգարդ)։

Առաջնությանը մասնակցել է ավելի քան 1800 մասնակից 30 երկրից։