Գալուստյանը միլիոններ է վաստակել իր պրոդյուսերական կենտրոնով

19 Օգոստոսի 2023, 19:40

Հայեր

Կատակերգու Միխայիլ Գալուստյանն իր պրոդյուսերական կենտրոնից 2022 թվականին վաստակել է 2,8 մլն ռուբլի։

«Звездач» Telegram ալիքը նշում է, որ Գալուստյանն ունի նաեւ Fresh Film կինոընկերությունը, որի շահույթը կազմում է 6,8 մլն ռուբլի, բիզնեսի եկամուտը` 160 միլիոն ռուբլի:

Հումորիստի անհաջող բիզնեսների թվում հրատարակությունը անվանում է «Кому люлей» ռեստորանը, որում նա ունի 50% բաժնետոմս։ Այս բիզնեսը 2022 թվականին 8,8 միլիոն ռուբլով անկում է ապրել, եկամուտը կազմել է 30 միլիոն ։