Գալուզինը խոսել է Հայաստանի անվտանգության երաշխիքների մասին
27 Հունիսի 2025, 21:10
Հայաստանի անվտանգության ամենահուսալի և արդյունավետ երաշխիքները Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ շրջանակներում երկկողմ համաձայնագրերն են, «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք կարծում ենք, որ մեր դաշնակից Հայաստանի անվտանգության ամենահուսալի և արդյունավետ երաշխիքները հանդիսանում են Ռուսաստանի հետ երկկողմ համաձայնագրերը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները: Եվ, իհարկե, Հայաստանը մնում է կազմակերպության անդամ, որի վրա տարածվում են ՀԱՊԿ անվտանգության բոլոր երաշխիքները»,-ասել է նա: