Գարեգին Բ-ի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր միաբաններ են նշանակվել

27 Հունիսի 2023, 00:55

Հայեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոր միաբաններ են նշանակվել։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։

Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գարեգին Ա կրթական կենտրոնի տնօրեն:
Հոգեշնորհ Տ. Տարոն վարդապետ Ղուլիկյանը, ազատվելով Ուկրաինայի Հայոց թեմում իր ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմում:

Հոգեշնորհ Տ. Ներսեհ վարդապետ Խալաթյանը ծառայության է կոչվել Կոտայքի թեմում:

Հոգեշնորհ Տ. Մինաս աբեղա Հախվերդյանը, ազատվելով Քահանայից Պատրաստման Լսարանի տեսչի պաշտոնից, ծառայության է կոչվել Ուկրաինայի Հայոց թեմում:

Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը ծառայության է կոչվել Գուգարաց թեմում:

Հիմա եթերում