Գարեգին Բ-ին թույլ չեն տվել այցելել Միքայել Սրբազանին

15 Օգոստոսի 2025, 15:35

Քաղաքականություն

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին թույլ չեն տվել այցելել Միքայել Սրբազանին նախնական կալանքի վայրում. քննիչը մերժել է միջնորդությունը: Այս մասին դատական նիստի ժամանակ ասել է Շիրակի թեմի առաջնորդի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Մերժման համար որևէ պատճառ չկար, և կաթողիկոսի հանդիպումը ոչ մի կերպ չէր կարող խոչընդոտել քննությանը»,- ասել է նա: