Գարի Պողոսյանն ու Անաստասիա Սոսնովսկայան՝ «Ռուսաստանի զարդ» էթնո-շոուի հաղթողներ

19 Նոյեմբերի 2024, 00:20

Մշակույթ

Սև ծովի ափին՝ Ադլեր քաղաքում, տեղի են ունեցել ստեղծագործական հավաքներ, որոնց մասնակիցները եկել էին Ռուսաստանի բոլոր անկյուններից: Հագեցած ծրագրում երեխաները մասնակցել են «Ռուսաստանի զարդ» փառատոն-քասթինգին և բեմում ցուցադրել իրենց վառ համարները՝ պայքարելով նոր նախագծի մաս դառնալու համար:

Մասնակիցների համար կազմակերպվել են նաև վարպետության դասեր առաջատար փորձագետների կողմից, որոնք կիսվել են իրենց գիտելիքներով և փորձով:

Սոչի քաղաքի «Արաքս» և «Բելկանտո» համույթների մենակատարները դարձել են «Ռուսաստանի զարդ» ազգագրական շոուի հաղթողներ: Փառատոնի Գրան պրին նվաճել է Գարի Պողոսյանը, իսկ Անաստասիա Սոսնովսկայան «Սարերի հովին մեռնեմ» երգով դարձել է 1-ին կարգի դափնեկիր:

Հիմա եթերում