Գարիկ Էլյազյանը` Տոբոլսկի թենիսի «Հայկական սփյուռքի գավաթ»-ի բրոնզե մեդալակիր
03 Հոկտեմբերի 2024, 13:17
Տոբոլսկում ավարտվել է թենիսի 6-րդ «Հայկական սփյուռքի գավաթ»-ը, որում հայ մարզիկ Գարիկ Էլյազյանը Կուրգանից զուգախաղում Արտյոմ Շչելկոնոգովի հետ գրավել է երրորդ տեղը:
Այս տարի մրցաշարը նվիրված էր Հայաստանի անկախության օրվան: Մրցումներին մասնակցել են մարզիկներ Տյումենից, Եկատերինբուրգից, Կուրգանից, Խանտի-Մանսիյսկից: