Գարիկ Կարապետյանը՝ Կատարի Գրան Պրիի բրոնզե մեդալակիր

12 Դեկտեմբերի 2023, 22:45

Հայեր | Սպորտ

Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) Գրան պրի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը 102 կգ քաշայինների պայքարում նվաճել է երկամարտի բրոնզե մեդալը։

Պոկում վարժությունում Գարիկ Կարապետյանը նվաճել է փոքր արծաթե մեդալ՝ բարձրացնելով 180 կգ։ Հրում վարժությունում նա 211 կգ արդյունքով գրավել է 5-րդ տեղը։