Գարիկ Մարտիրոսյանի դուստրը Մոսկվայում ժամանակակից նկարիչների ցուցահանդես է կազմակերպել
19 Հոկտեմբերի 2025, 14:30
Հայտնի շոումեն, հաղորդավար և պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի դուստրը՝ Ժասմին Մարտիրոսյանը, Մոսկվայի «Նոր Մանեժ» ցուցասրահում կազմակերպել է ժամանակակից նկարիչների աշխատանքների ցուցահանդես։ Այս մասին հայտնել է Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինա-Մարտիրոսյանը՝ Ժասմինի հետ լուսանկար հրապարակելով։
«Ժամանակն արագ է թռչում։ Կարծես թե դեռ վերջերս դուստրս ընկերուհիների հետ տիկնիկների համար թեյախմություն էր կազմակերպում, իսկ այսօր արդեն Մոսկվայի կենտրոնում ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ է կազմակերպում»,- նշել է Լևինա-Մարտիրոսյանը։