Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, լուսանկարներ է հրապարակել Հայաստանից

12 Օգոստոսի 2024, 18:57

Հայեր

Հայազգի հայտնի ռուս շոումեն, հեռուստահաղորդավար, ռեժիսոր, պրոդյուսեր և հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, Instagram-ի իր էջում Հայաստանից լուսանկարներ է հրապարակել:

«Իսկ դուք գիտեիք, որ Երևանում ծով կա։ Հայաստանի պատմության թանգարանում ներկայացված է Հովհաննես Այվազովսկու նկարների գեղեցիկ հավաքածուն: Խորհուրդ եմ տալիս բոլորին: Թանգարանում կարելի է տեսնել նաև այլ հետաքրքիր նկարներ և հին որմնանկարներ», — մակագրել է նա Հայաստանի պատմության թանգարանում արված իր լուսանկարները։