Գարիկ Մարտիրոսյանը՝ «Միլիոնանոց պատմություն» նոր շոուի հաղորդավար

25 Հուլիսի 2024, 11:00

Մշակույթ

ТНТ հեռուստաալիքով հուլիսի 26-ին կմեկնարկի «Միլիոնանոց պատմություն» շոուն, որը կվարի հայտնի շոումեն, հեռուստահաղորդավար, ռեժիսոր, պրոդյուսեր և հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը։

Նախագծի մասնակիցներն ընդամենը երկու րոպեի ընթացքում կարող են շահել 1 միլիոն ռուբլի: Դա անելու համար հարկավոր է պատմել մի պատմություն, որն առաջին հերթին կծիծաղեցնի դահլիճում գտնվող հանդիսատեսին և հաղորդավարին: Պատմությունները հեռուստադիտողները պատմում են անմիջապես դահլիճից՝ պատահական ընտրությամբ: Գլխավոր պահանջն է պատմությունը պատմել 2 րոպեի ընթացքում, ինչպես նաև ծիծաղեցնել Գարիկ Մարտիրոսյանին, նրա աստղային հյուրին և ստուդիայում գտնվող բոլոր ներկաներին: Դահլիճում գտնվող հանդիսատեսն է, ով այնուհետև կընտրի թողարկման ամենազվարճալի պատմությունը, և պատմողը կստանա դրամական մրցանակ: