Գասպար Տերտերյանը հունահռոմեական ըմբշամարտի Մ20 աշխարհի առաջնության եզրափակչում է
23 Օգոստոսի 2025, 19:35
Մինչև 72 կգ քաշային կարգում հանդես եկող ըմբիշ Գասպար Տերտերյանը դուրս է եկել հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության (Մ20) եզրափակիչ:
Կիսաեզրափակիչում նա 5:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Հունաստանի ներկայացուցիչ Արիոնաս Կալիցոպուլոսի նկատմամբ:
Վաղը կայանալիք վճռորոշ մենամարտում Տերտերյանը կմրցի Ասիայի գործող չեմպիոն Ահմադ Կոդիրովի հետ: