Գասպար Տերտերյանը՝ զինվորականների ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

20 Նոյեմբերի 2024, 20:55

Սպորտ

Գասպար Տերտերյանը (67 կգ) դարձել է զինվորականների ըմբշամարտի աշխարհի չեմպիոն՝ եզրափակչում 11։0 հաշվով հաղթելով իրանցի մրցակցին։

Ավելի վաղ հունահռոմեական ոճի 60 կգ քաշային կարգի եզրափակիչում Սուրեն Աղաջանյանը հաղթել էր Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչին, Հրաչյա Պողոսյանը՝ կոլումբացի մրցակցին և նվաճել բրոնզե մեդալ, Էլեն Բաբաջանյանն էլ հաղթել էր Մոնղոլիայի մրցակցին՝ նվաճելով արծաթե մեդալ: