Գաթայի փառատոն՝ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում

27 Մարտի 2025, 18:26

Մշակույթ

Մարտի 26-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում անցկացվել է «Հայկական գաթա» փառատոնը: Այս մասին հայտնում է Jnews.ge-ն:

Փառատոնին ներկայացվել է շուրջ 50 գաթա, որոնք պատրաստել էին Ջավախքի կանայք:

Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը «Հայկական գաթա» փառատոնին մասնակցելու, հայկական ավանդույթները պահպանելու և տարածելու համար շնորհակալագրեր է փոխանցել բոլոր մասնակիցներին:

paraton5
paraton6
paraton3
paraton2
paraton1
paraton4