Գավառի երաժշտական դպրոցի աշակերտները դարձել են միջազգային մրցույթի դափնեկիրներ
13 Հոկտեմբերի 2023, 08:37
Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտները Բուլղարիայի Սոֆիա քաղաքում մասնակցել են միջազգային մրցույթ-փառատոնի և գրավել մրցանակային տեղեր։
Ինչպես հայտնում են Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, դուդուկահար Ալեն Հակոբյանը՝ դասատու Կարեն Սիրականյան, դաշնակահարներ Նորիկ Մելքոնյանը՝ դասատու Թամարա Դաշտոյան, Միլենա Սիրականյանը՝ դասատու Անուշ Զախարյան, վոկալիստ Աննա Սիրականյանը՝ դասատու Աննա Գզրարյան, արժանացել են բարձրագույն մրցանակի՝ «Գրան Պրիի», իսկ Միլենա Սիրականյանը արժանացել է նաև 1-ին մրցանակի վոկալ անվանակարգում, դասատու՝ Աննա Գզրարյան։
Միլենա Սիրականյանը «Գրան Պրի» մրցանակ է շահել նաև «Դաշնամուր» անվանակարգում, դասատու՝ Անուշ Զախարյան։
«Այս մրցանակները, որոնք մեր քաղաքի անունը հանրահռչակում են միջազգային բեմերում, փաստում են այն մասին, որ Գավառի Հենրիկ Թալալյանի անվան դպրոցում նպատակային ու արդյունավետ աշխատանք է տարվում՝ երգարվեստը մատաղ սերնդին բարձրակարգ ձևով ուսուցանելու ուղղությամբ։ Մենք հպարտանում ենք մեր շնորհալի մանկավարժներով և աշակերտներով»,-նշեցին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։