«Գավիթ» թատրոնի ներկայացումը՝ ԱՄՆ-ում

17 Սեպտեմբերի 2024, 01:00

Մշակույթ

ԱՄՆ-ում կայացել է «Գավիթ» թատրոնի «Մեկը երկուսի համար» ներկայացումը, որի հեղինակը և ռեժիսորը Համլետ Ղալեչյանն է։

«Շփվելով մոլորակի մյուս կողմում գտնվող հայերի հետ՝ մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ ունենք մեկ մեծ սիրտ բոլոր հայերի համար՝ նույն ուրախություններով, տագնապներով, վերքերով, հույսերով ու երազանքներով»,- ասված է թատրոնի հայտարարության մեջ։

«Մեկը երկուսի դիմաց» ներկայացումը Մոսկվայում կկայան հոկտեմբերի 12-ին։

«Գավիթ» թատրոնը հիմնադրվել է 2010 թվականին և գտնվում է Մոսկվայի հայկական եկեղեցային համալիրի տարածքում։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Համլետ Ղալեչյանը։