«Գավիթ» թատրոնի «Վազիր, Գայանե, վազիր» ներկայացումը՝ Սանկտ Պետերբուրգում

20 Ապրիլի 2025, 11:16

Մշակույթ

Մայիսի 18-ին Սանկտ Պետերբուրգի Երիտասարդական տան համերգասրահում «Գավիթ» թատրոնը հանդես կգա «Վազիր, Գայանե, վազիր» կատակերգական ներկայացմամբ։

«Երիտասարդ ուսանողուհի Գայանեն Հայաստանից է, և մի օր որոշում է հարազատներին պատմել իր սիրելիի մասին։ Դստեր ցնցող լուրից հետո գլխավոր հերոսուհու հայրն իր երկու եղբայրների, հորեղբոր և մորաքրոջ հետ առաջին չվերթով թռչում են Մոսկվա»,- ներկայացման սցենարի մասին պատմել են կազմակերպիչները։

Բեմադրության հեղինակն ու ռեժիսորը Համլետ Ղալեչյանն է:

Ներկայացումը ռուսերեն է: