«Գավիթ» թատրոնում հայերենով կներկայացվի «Բուրատինոյի ամանորյա արկածները» ներկայացումը
01 Դեկտեմբերի 2024, 22:00
Դեկտեմբերի 22-ից հունվարի 4-ը «Գավիթ» թատրոնում Համլետ Գալեչյանի ղեկավարությամբ կներկայացվի «Բուրատինոյի ամանորյա արկածները» մանկական ուրախ ներկայացումը։ Այն լինելու է հայերեն լեզվով։
15 տարի շարունակ «Գավիթ» թատրոնը Մոսկվայի հայ մանուկներին ուրախացնում է ամանորյա ներկայացումներով։ Մի բան մնում է անփոփոխ՝ ներկայացման լեզուն հայերենն է։ Գտնվելով Հայաստանից հեռու՝ երեխաները հնարավորություն կունենան լսել հայկական խոսքը բեմահարթակներից և մաս կազմել Մոսկվայի գլխավոր հայկական տոնածառի բացմանը։