Գայանե Ստեփանյանի գրքի շնորհանդեսը՝ Մոսկվայում

25 Սեպտեմբերի 2024, 17:40

Կրթություն

Այսօր Մոսկվայի Գրքի տանը տեղի կունենա Գայանե Ստեփանյանի «Բունինից Բրոդսկի. ռուսական գրական նոբելիանա» գրքի շնորհանդեսը:

Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի բանասիրական ֆակուլտետի դասախոս, գրող Գայանե Ստեփանյանը հրավիրում է շնորհանդեսին, որտեղ կքննարկվեն մի շարք հարցեր, մասնավորապես՝ իրականում ինչ է գրականության Նոբելյան մրցանակը, ինչո՞ւ ռուս բոլոր արժանի գրողներից՝ Տոլստոյից ու Չեխովից մինչև Ախմատովա և Բիտով, 20-րդ դարում մրցանակ ստացան միայն հինգը։ Գիրքը ոչ միայն տրամադրում է ընթերցողին հայտնի կամ քիչ հայտնի փաստերի ընտրություն, այլև մտորումների տեղիք է տալիս: