Գազի գինը կարող է իջնել․ հնարավոր է բանակցել․ Ռոբերտ Քոչարյան

15 Մարտի 2026, 00:38

Քաղաքականություն

Ես հիմա չեմ կարող խոստանալ, որ գազի գինը կիջնի, բայց կարող եմ ասել, որ այո, հնարավոր է բանակցել։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Հնարավոր է ցույց տալ, որ դա փոխշահավետ է։ Որոնք էին գազի գինն էժան պահելու հիմնական մեր փաստարկները։ Առաջինը, որ դուք մեր գործընկերն եք։ «Հայռուսգազարդ»-ը («Գազպրոմ») ձևավորվել էր 45-45-10 տոկոսով․ 45%-ը պատկանում էր Հայաստանի Հանրապետությանը, 45%-ը՝ «Գազպրոմ»-ին, իսկ ռուսական մասնավոր «Իտերա» կազմակերպությանը՝ 10%։ Մենք ասում էինք, որ հակառակը՝ պետք է էժան գազ ստանանք, որպեսզի դուք մյուսներին ցույց տաք, որ ձեր մուտքը այդ բիզնեսի մեջ որոշակի դիվիդենտներ է տալիս Հայաստանի Հանրապետությանը»,- նշել է երկրորդ նախագահը՝ միաժամանակ հավելելով, որ Ռուսաստանում կա ընդհանուր անցյալից եկած որոշակի սենտիմենտալ վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ։

Մանրամասն՝ տեսանյութում։