Գեորգի Դոլմազյանը՝ «Հաղթական ընթերցումներ» նախագծի բեմադրող-ռեժիսոր
10 Դեկտեմբերի 2024, 18:30
Դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը մետրոյի «Մայակովսկայա» կայարանում տեղի է ունեցել «Հաղթական ընթերցումներ» խորագրով նախագիծը, որով մեկնարկել են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունները։ Նախագծի բեմադրող-ռեժիսոր Գեորգի Դոլմազյանն է։
Ամսաթիվն ու վայրը պատահական չեն ընտրվել, քանի որ հենց 1941 թվականի դեկտեմբերի 5-ին է սկսվել Մոսկվայի մերձակայքում Կարմիր բանակի հակահարձակումը, և մետրոյի կայարաններն այս ժամանակահատվածում դարձել են մոսկովյան դիմադրության խորհրդանիշները:
«Հաղթանակի ընթերցումներ» նախագծին մասնակցել են Ռուսաստանի ժողովրդական արտիստներ Վալերի Բարինովը և Ալեքսանդր Միխայլովը, Սրետենսկի վանքի երգչախումբը, արտիստներ Օլգա Բուդինան, Եգոր Բերոևը, Անաստասիա Մակեևան, Կարինա Ղահրամանյանը և Մոսկվայի բաց ուսանողական թատրոնի (Московский открытый студенческий театр) թատրոնի դերասանները։