Գեորգի Դոլմազյանը պարգևատրվել է «Մոսկվայի արվեստի պատվավոր գործիչ» կոչումով

11 Հոկտեմբերի 2025, 10:50

Մշակույթ

Ռեժիսոր Գեորգի Դոլմազյանն արժանացել է «Մոսկվա քաղաքի արվեստի պատվավոր գործիչ» կոչմանը՝ մայրաքաղաքի մշակութային կյանքում ունեցած բազմամյա և արդյունավետ ավանդի համար։

Մրցանակը ստանալիս նա ընդգծել է, որ այս հաջողությունը հնարավոր է դարձել թատերական ողջ թիմի ներդաշնակ աշխատանքի շնորհիվ: «Առանց Իրինա Բոլշակովայի և Եվգենի Սլավուտինի, մեր դերասանների, տեխնիկական մասնագետների, ադմինիստրատորների և, իհարկե, հանդիսատեսի, որն ամեն օր լցնում է դահլիճը և ոգեշնչում մեզ, այս մրցանակը չէր լինի։ Շնորհակալություն»,– նշել է Դոլմազյանը։

Հիմա եթերում