Գեորգի Դոլմազյանը Yandex-ի նորագույն տեխնոլոգիաների միջոցով Փիրոսմանիի կյանքի մասին ներկայացում կբեմականացնի

03 Օգոստոսի 2023, 13:30

Հայեր | Մշակույթ

«Փիրոսմանի. միայնության տոնը» ներկայացման համաշխարհային պրեմիերան նախատեսված է աշնանը։ Վրացի նկարիչ Նիկո Փիրոսմանիի կյանքի վերջին օրերի մասին դրամայի բեմադրիչը ռեժիսոր Գեորգի Դոլմազյանն է:

teatrmost.ru-ն հայտնում է, որ ներկայացման բեմադրվել է Յանդեքսի նեյրոցանցի օգնությամբ։ Yandex-ի «Шедеврум» հավելվածի միջոցով թատրոնի ստեղծագործական խումբը կստեղծի բեմադրության ամողջ վիզուալ բաղադրիչը՝ հերոսների զգեստներից մինչև ինքնատիպ նկարչի գաղափարները պատկերող դեկորացիաներ: Հավելվածում նեյրոցանցերը օգտատերերի բանավոր նկարագրությամբ պատկերներ եւ տեքստեր են գեներացնում։

Նախագիծը ցույց կտա, թե ինչ արդյունքների կարելի է հասնել՝ գեներացնող տեսողական մոդելների, կենդանի ստեղծագործական մտքի և դերասանական խաղի համադրմամբ: համատեղելով: 2023 թվականին կնշվի պիեսի հեղինակի՝ հայտնի խորհրդային դրամատուրգ Վադիմ Կորոստիլևի հարյուրամյակը։

«Փիրոսմանի. մենության տոնը» պիեսը բեմականացնելու միտքը Գեորգի Դոլմազյանի մոտ վաղուց էր ծագել։

«Դոստոևսկու «Աննայի երազները» ներկայացումից հետո ցանկանում էի աշխատել այնպիսի ժանրում, որը ես, պայմանականորեն, ինձ համար անվանել եմ «մեծերի կյանքի մասին»:

Դոստոևսկուց հետո ինձ այլ հոգետիպով, նույնիսկ այլ մշակութային ԴՆԹ-ով հերոս էր պետք: Իմ ամենասիրելի նկարիչներից մեկի՝ Փիրոսմանիի կերպարը կատարյալ համընկավ: Կորոստիլևը հատուկ շնորհ ունի։ Նրա տեքստերը նման են երաժշտության, որը հանգիստ, բայց շատ հստակ հնչում է քո ներսում: Հանճարեղ նկարչի վերջին օրերի մասին պիեսում կա ամեն ինչ՝ անցյալը, ներկան, տեսիլքները, երազները: Եվ, իհարկե, հեղինակային հումորը», — պատմել է ռեժիսորը։