Գեորգի Ֆրանգուլյանը շրջայց կկատարի FRANGULYAN պատկերասրահում
Ռուսաստանաբնակ հայազգի քանդակագործ, ՌԴ ժողովրդական նկարիչ Գեորգի Ֆրանգուլյանը հունվարի 15-ին շրջայց կկատարի FRANGULYAN պատկերասրահում: Այս մասին ասվում է պատկերասրահի տելեգրամյան ալիքում։
Քանդակագործը FRANGULYAN պատկերասրահը բացել է 2021 թվականին։ Առաջին ցուցահանդեսում ներկայացված էր ավելի քան 200 աշխատանք, այդ թվում՝ գրաֆիկա և գեղանկար։
Գեորգի Ֆրանգուլյանը հայտնի է որպես Մեծ իշխան Սերգեյ Ալեքսանդրովիչի և Մեծ իշխանուհի Ելիզավետա Ֆյոդորովնայի, Իոսիֆ Բրոդսկու, Արամ Խաչատրյանի, Բուլատ Օկուջավայի և այլոց հուշարձանների հեղինակ։ Նրա աշխատանքները զարդարում են Ռուսաստանի և Եվրոպայի քաղաքները։