Գեորգի Գարանյան․ Ռուսական ջազային արվեստի լեգենդը

15 Օգոստոսի 2024, 23:58

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Օգոստոսի 15-ը ազգությամբ հայ խորհրդային անվանի ջազային երաժիշտ, սաքսոֆոնահար, կոմպոզիտոր Գեորգի Գարանյանի ծննդյան օրն է:

Գարանյանը ծնվել է 1934 թվականին Մոսկվայում։ Նրա հայրը՝ Արամ Գարանյանը, փախել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ, դարձել ինժեներ, իսկ մայրը՝ Վերա Կորչինան, աշխատել է որպես ուսուցչուհի։

Երաժշտական կրթությունը Գեորգին ստացել է Մոսկվայի կոնսերվատորիայում:

Գարանյանը դարձավ առաջին ջազ կատարողներից մեկը, ով կարողացավ գրավել արևմտյան քննադատների ու երգիչների ուշադրությունը։ Ջազմենը եղել է Խորհրդային Միությունում հետպատերազմյան տարիների երաժշտական շարժման առաջամարտիկը։
Երաժշտական գործունեությունն սկսել է Օլեգ Լունդստրեմի նվագախմբում, իսկ 1966-1973 թվականներին աշխատել է Համամիութենական ռադիոյի էստրադային նվագախմբում, որի ղեկավարը Վադիմ Լյուդվիգովսկին։

Այնուհետև Գարանյանը սկսել է նվագել փոքր անսամբլներում՝ ելույթ ունենալով Տալինի, Պրահայի և Մոսկվայի ջազային փառատոներում, մեծ թվով համերգներ է ունեցել ԽՍՀՄ երկրներում և արտերկրում, ձայնագրվել ռադիոյով։

Գարանյանն արժանացել է միջազգային ջազ փառատոնների մրցանակների աշխարհի տարբեր վայրերում՝ Պրահայում, Բոմբեյում, Հավանայում, Վարշավայում, Ֆինլանդիայում, Իսրայելում:

Նա նաև դարձել է միակ ջազային կատարողը, ում համար վաճառվում էին Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճի տոմսերը։

Սաքսոֆոնահարը ձայնասկավառակ է ձայնագրել ամերիկյան «Oregon» էթնո-ջազ խմբի հետ՝ հանդես գալով որպես դիրիժոր։ Այս ալբոմի համար Գեորգի Գարանյանն առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի։

Մոսկվայի «Աստղերի հրապարակում» տեղադրվել է ՌԴ ժողովրդական արտիստ Գեորգի Գարանյանի անվանական հուշարձանը։