Գեորգի Հարությունյանը «Կրասնոդար»-ից տեղափոխվել է «Պուշկաշի ակադեմիա»
28 Հունվարի 2025, 18:30
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական «Պուշկաշի ակադեմիա»։ Այս մասին հայտարարել է «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը։
20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձևակերպված է մշտական հիմունքներով։ Այլ մանրամասներ տեղափոխության վերաբերյալ հայտնի չեն։
Գեորգի Հարությունյանը «Կրասնոդարի» սան է։ Նա հանդես էր գալիս Ռուսաստանի երիտասարդական հավաքականում, սակայն փոխել է մարզական քաղաքացիությունը և դարձել Հայաստանի հավաքականի խաղացող, որի կազմում հասցրել է մասնակցել 20 հանդիպման:
«Պուշկաշի ակադեմիա»-ն գլխավորում է Հունգարիայի առաջնության աղյուսակը՝ 17 խաղում վաստակելով 35 միավոր: