Գեորգի Իսահակյանի «Մանոն» օպերան՝ Սանկտ Պետերբուրգում

12 Սեպտեմբերի 2024, 09:18

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի թատրոնում հոկտեմբերի 7-ին տեղի կունենա բեմադրող ռեժիսոր Գեորգի Իսահակյանի «Մանոն» օպերան:

Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերան համաշխարհային դասականների ամենահայտնի ստեղծագործություններից է։ Գեորգի Իսահակյանի բեմադրությամբ գործողությունները կտեղափոխվեն 20-րդ դարի քառասունական թվականներ, երբ Ֆրանսիան գրեթե առանց դիմադրության հանձնվեց ֆաշիստական արշավանքին, իսկ երկրի տարածքը բաժանվեց երկու պետության՝ մեկը մայրաքաղաք Փարիզում, մյուսը՝ հայտնի «Վիշի գոտին»։