Գեորգի Իսահակյանի ղեկավարությամբ Մոսկվայում մեկնարկել է «Տեսնել երաժշտությունը» փառատոնը
13 Սեպտեմբերի 2025, 12:33
Սեպտեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 2-ը Մոսկվայի երաժշտական թատրոնները հյուրընկալում են տասներորդ՝ հոբելյանական «Տեսնել երաժշտությունը» փառատոնը։ Ծրագրի նախաձեռնողը և գեղարվեստական ղեկավարը ՌԴ ժողովրդական արտիստ, Երաժշտական թատրոնների ասոցիացիայի նախագահ Գեորգի Իսահակյանն է։
Փառատոնը միավորում է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ավելի քան 20 թատրոնների լավագույն բեմադրությունները՝ երեք ամսով Մոսկվան վերածելով երաժշտական թատերարվեստի կենտրոնի։