Գեորգի Մարտիրոսյան. ռուսական կինոյի և թատրոնի նշանավոր դերասանը

31 Հունվարի 2024, 21:56

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

1948 թվականի հունվարի վերջին օրը ծնվել է ռուսական թատրոնի և կինոյի հայտնի դերասան Գեորգի Խաչատուրի Մարտիրոսյանը:

Հայրական կողմից բոլորը, այդ թվում՝ պապիկը, ապրել են Գյումրիում: Այնտեղ թուրքերը չհասան 1915 թվականին։ Ցավոք, Գեորգին չի հասցրել հանդիպել պապիկին, այլ միայն հայ տատիկին է տեսել, սակայն վերջինս չի հասցրել թոռանը հայերեն սովորեցնել, ինչի համար ինքը՝ Մարտիրոսյանն, այժմ շատ է զղջում։

Գեորգին ծնվել և մեծացել է Դոնի Ռոստովում, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է տեղի թատերական ինստիտուտը, որն ավարտել է 1968 թվականին։ Նրա ծառայությունը բանակում նույնպես ստեղծագործական էր. Գեորգին շոու էր վարում Հյուսիսային Կովկասի ռազմական օկրուգի երգի-պարի համույթում։

Հարկ է նշել, որ Մարտիրոսյանի ծնողները ոչ մի կապ չեն ունեցել դերասանական գործունեության հետ, սակայն նրանց որդին ցանկացել է գնալ այդ ճանապարհով: Չի կարելի բացառել, որ դրա վրա ազդել է Մարտիրոսյանի առաջնորդ լինելու բնավորությունն և ամենուր ուշադրության կենտրոնում լինելու ցանկությունը։

1973 թ-ին նա գնաց նվաճելու Մոսկվան: Իհարկե, Գեորգի Մարտիրոսյանի ճանապարհը փշոտ էր ու երկար։ Պահանջված դառնալու համար նա ստիպված էր ծանր փորձությունների միջով անցնել, սակայն կարիերայի կայացման շրջանում ոչ մեկի համար հեշտ չի լինում։ Նա թատրոնում էլ էր հրաշալի խաղում, սակայն կինոյում նրա աշխատանքը մեծ ժողովրդականություն է բերել դերասանին:

Բացի տաղանդից, Մարտիրոսյանը աչքի էր ընկնում նաև արտաքին տեսքով։ Գեորգի Խաչատուրովիչի կապույտ աչքերն ու շիկահեր մազերը նրա այցեքարտն էին նույնիսկ երիտասարդության տարիներին։

Մարտիրոսյանը շատ հաջող կերպով օգտագործում է բնական գեղեցկության և դերասանական տաղանդի համադրությունը՝ մարմնավորելով իր հերոսներին գունեղ ու հիշարժան: