Գեորգի Մելքոնյանը պարգևատրվել է ՌԴ պաշտպանության նախարարության մեդալով

24 Մարտի 2025, 15:31

Հայեր

Մոսկվայի թիվ 3 պատերազմի վետերանների հոսպիտալի գլխավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բարձրագույն որակավորման կարգի վիրաբույժ Գեորգի Մելքոնյանը պարգևատրվել է ՌԴ պաշտպանության նախարարության «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար» մեդալով:

Գեորգի Գենադիի պարգևատրումը երկարամյա անձնուրաց աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի և գործին նվիրվածության բարձր ճանաչումն է: