Գեորգի Սարկիսովը հայտնվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում

12 Ապրիլի 2025, 15:40

Հայեր

Գեորգի Սարկիսովը Ռուսաստանում երիտասարդական քաղաքականության գծով ամենաերիտասարդ պրոռեկտորն է: Այս նվաճումը գրանցվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում:

Սարկիսովը Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի երիտասարդական քաղաքականության և դաստիարակչական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնը ստանձնել է 2023 թվականի դեկտեմբերի 21-ին։ Այդ ժամանակ նա 26 տարեկան էր և գերազանցել է նախորդ պրոռեկտորի ռեկորդը, որը պաշտոնը զբաղեցրել է 31 տարեկանում:

«Первое Студенческое Агентство»-ին տված հարցազրույցում Սարկիսովը մանրամասն խոսել է իր աշխատանքի և այն մասին, թե ինչպես է Ռուսաստանի պետական համալսարանում կառուցվում երիտասարդության հետ աշխատանքը: