Գեորգի Տերացույանց. Նա սիրում էր նոտաների հնչողությունը

15 Հունիսի 2024, 23:05

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հունիսի 15-ը դիրիժոր, խմբավար, երաժշտության ուսուցիչ, պրոֆեսոր, Կարելիայի ինքնավար հանրապետության վաստակավոր արտիստ, մշակույթի վաստակավոր գործիչ Գեորգի Տերացույանցի ծննդյան օրն է։

Տերացույանցն առավել հայտնի է որպես Պետրոզավոդսկի պետական համալսարանի ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր։ Նա համալսարանի երգչախումբը ստեղծել է 1962թ-ին:

Գեորգի Երվանդովիչը ծնվել է Լենինգրադում՝ ինժեների և մանկաբույժի ընտանիքում։ Ի դեպ, նա փրկվել է Լենինգրադի պաշարումից։ 1953 թվականին ավարտել է Լենինգրադի Ա.Ա.Ժդանովի անվան պետական համալսարանի Փիլիսոփայության ֆակուլտետի հոգեբանության բաժինը։ Ժամանակին եղել է Ա. Ա. Ժդանովի անվան համալսարանի ուսանողական երգչախմբի անդամ, իսկ ավելի ուշ՝ երգչախմբի խմբավար, 1953-1956 թվականներին աշխատել է Լենինգրադի դպրոցներում։
50-ականների վերջին ղեկավարել է վերոնշյալ ֆակուլտետների երգչախմբերը։

1958-1962 թվականներին Տերացույանցը ղեկավարել է Լենինգրադի Հերցենի անվան մանկավարժական ինստիտուտի ուսանողական երգչախումբը։

Հետագայում տեղափոխվել է Պետրոզավոդսկ։ Հենց այս քաղաքում նա ձևավորել է Պետրոզավոդսկի պետական համալսարանի ակադեմիական երգչախումբը և դարձել նրա գեղարվեստական ղեկավարը։

Գեորգի Տերացույանցը կյանքից հեռացել է 2007թ.օգոստոսի 23-ին:

Հիմա եթերում