Գերիների հարցում ունեմ մի սկզբունք՝ նախապես ոչինչ չհայտարարել. Նիկոլ Փաշինյան

09 Օգոստոսի 2025, 09:02

Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ադրբեջանում գտնվող գերիների մասին հարցին։

«Ինչ վերաբերում է գերիներին, ես ունեմ մի սկզբունք՝ նախապես ոչինչ չհայտարարել։ Խնդրում եմ չկասկածել, որ այս հարցը շատ մանրամասն և ամենաբարձր մակարդակով քննարկվել է, և մենք հետևողականորեն լուծելու ենք դրան առնչվող բոլոր հարցերը»,- ասել է նա: