Գերլարված իրավիճակ՝ Կիրանցում․ սև բերետավորներն ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ

26 Ապրիլի 2024, 21:07

Քաղաքականություն

Կիրանցում այս պահին գերլարված իրավիճակ է։ Սև բերետավորներն ուժ են կիրառում, որ ճանապարհը բացեն։

Ավելի վաղ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Կիրանց էր գնացել և համոզում էր գյուղացիներին կտրուկ գործողությունների չդիմել և միասին քննարկել ստեղծված իրավիճակը, սակայն գյուղացիները չցանկացան լսել նրան։